2148 դիտում
18:48 14-12-2018
Պրոբացիայի պետական ծառայությունում առկա են համակարգային խնդիրներ․ հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրապարակել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ արտահերթ զեկույց՝ հայերեն և անգլերեն։
Զեկույցը նախապատրաստվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ արտացոլելով Պրոբացիայի ծառայության բոլոր ստորաբաժանումներ իրականացված այցերի, հարցազրույցների, հարցումների արդյունքները: Զեկույցը պարունակում է Պրոբացիայի ծառայության գործունեության առկա վիճակի համապարփակ ուսումնասիրություն:
«Պրոբացիայի ծառայության ոլորտում առկա են համակարգային բնույթի խնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես տարբեր պետական մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցության անարդյունավետությամբ, այնպես էլ այդ ծառայության գործառույթների հիմքում դրված ոչ ճիշտ սկզբունքներով:
Այս ամենը խոչընդոտում է Պրոբացիայի դերակատարությանը՝ իրականացնելու անձի վերասոցիալականացում և հասարակություն վերաինտեգրում: Այդուհանդերձ, կարևորում եմ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի հանձնառությունը մեր զեկույցի հիման վրա ոլորտում փոփոխություններ կատարելու հարցում»,- ասել է Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած այցերի և դրանց ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ բավարար չէ Պրոբացիայի ծառայողների աշխատանքի կազմակերպման նյութատեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև կադրային համալրվածությունը՝ հատկապես մշտական հիմունքներով հոգեբանների և այլ մասնագետների ներգրավվածության առումով:
Պաշտպանը նշել է նաև, որ Պրոբացիայի առջև դրված խնդիրների լիարժեք լուծմանը խոչընդոտում են նաև հանցանքի կատարման
մեջ մեղադրվող անձանց, դատապարտյալների նկատմամբ հասարակությունում առկա կարծրատիպերը:
Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարված նաև քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության առկա խնդիրներին:
Դրանք վերաբերում են ինչպես ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների նկատմամբ վերահսկողությանը, Պրոբացիայի՝ օրենսդրական հիմքերի բացակայության պատճառով որոշ գործառույթների փաստացի չիրականացմանը, այնպես էլ ընդհանուր առմամբ քրեական քաղաքականության ու պատիժների համակարգի վերանայմանը:
Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում
պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման մոնիթորինգի իրականացում և գնահատում» ծրագրի շրջանակներում
հրապարակված զեկույցում ներկայացվել են արձանագրված խնդիրների լուծման առաջարկներ։
Միջոցառման ժամանակ ներկայացվել են Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման մեթոդաբանությունը և շրջանակները, ծառայության կադրային և նյութական ռեսուրսների ոչ բավարար ապահովվածությունը ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ապահովումը. օրենսդրական և իրավակիրառ խնդիրները, ինչպես նաև ծառայության դերակատարությունը անձի վերասոցիալականացման, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և էլեկտրոնային հսկողության գործընթացներում։
Զեկույցի ներկայացմանը հաջորդել է հարց ու պատասխան։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
925 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1207 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին