Վանաձորի բնակիչները պատմում են Վահրամ Բաղդասարյանի ջանքերով և միջնորդությամբ կատարված աշխատանքներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի բացումը:
Այն կառուցվել է ՀՀ ԱԺ պատգամավոր (տվյալ պահին՝ պատգամավորի թեկնածու) Վահրամ Բաղդասարյանի ջանքերով և աջակցությամբ: Մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար տրամադրվել է շուրջ 158 մլն դրամ: Սա այն մանկապարտեզն է, որի վերաբերյալ օրերս մեկ այլ հոդված էր ներկայացվել:
Կրկին հիշեցնենք, որ բացման արարողությանը Վահրամ Բաղդասարյանը նույնիսկ հրավիրված չի եղել:
Հ.գ. նախորդ հաղորդագրությամբ նշվել էր, որ բացումը լինելու է դեկտեմբերի 6-ին, քանի որ տվյալ պահի դրությամբ նման տվյալներ էին առկա եղել: