211652_close_icon

Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գյումրեցուն՝ երկրաշարժից հետո քաղաքում մնալու ու արարելու համար

views-count546 դիտում article-date 14:06 07-12-2018
1988թ. երկրաշարժը գյումրեցուն չստիպեց հեռանալ քաղաքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանն ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ «Գյումրեցին, տեսնելով այդ փլատակները, մնաց, կրթեց իր երեխաներին տնակների մեջ, արարեց ու վերականգնեց քաղաքը։ Մասնագետներն ասում էին, որ այս քաղաքից հնարավոր է բնակչությունը դուրս գա»,- ասաց Բալասանյանը։ Քաղաքապետը նշանակալի համարեց նաև այդ օրերին դրսից եկած օգնությունը։ «Այսօր, երբ նայում ենք հետ, թե ինչ կորցրեցինք, մենք կորցրեցինք մեր բնակֆոնդը, տնտեսական պոտենցիալը։ Բայց, դրա հետ մեկտեղ, մեզ ձեռք մեկնեցին աշխարհի 100 երկրներից»,- նշեց Գյումրու քաղաքապետը։

Նմանատիպ նյութեր