2516 դիտում
12:01 07-12-2018
ԵՄ-ի աջակցությամբ Շիրակի և Լոռու մարզերում զարգացման ծրագրեր են իրականացվում
2018 թվականին մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 մլն 425 հազար դրամ: Գյումրիում այսօր Կառավարության արտագնա նիստի ընթացքում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
«Գումարից Շիրակի մարզին հատկացվել է 354 մլն 915 հազար դրամ, իսկ Լոռու մարզին՝ 419 մլն 510 հազար դրամ: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերում 54 ծրագրերի իրականցման համար: Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42,973.0հազ. դրամ,որից՝ ՀՀ Շիրակի մարզին՝ 31 մլն 773 հազար դրամ, իսկ Լոռու մարզին՝ 11 մլն 200 հազար դրամ: 2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր 1,599,282.1 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: 27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903,809.4 հազ. դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381,274.3 հազ. դրամ: ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազ. դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,939,574,1 հազ. դրամ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ: USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղ. գործիքներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1,486,9 մլն դոլար»,- ասաց Պապիկյանը:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաև տարածքային զարգացման պիլոտային ծրագրերը:
«ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման հետևյալ պիլոտային ծրագրեր: Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանում: Ամասիայում բրդյա թելերի և կտորի արտադրություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Նմանատիպ նյութեր
1829 դիտում
20:59 30-01-2015
Գեղարքունիքում Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր կիրագործվեն
1096 դիտում
20:29 17-08-2023
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման աջակցությամբ իրականացվում է «Դավիթ Բեկ» նախագիծը
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը