Անդրեյ Բիտովի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գրողների կենտրոնական տանը
Կյանքից հեռացած գրող Անդրեյ Բիտովի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գրողների կենտրոնական տանը (ԳԿՏ): Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել Է ԳԿՏ-ի մամուլի քարտուղար Մարինա Զամսկայան:
«Քաղաքացիական հոգեհանգիստը կսկսվի ժամը 12:00-ին Գրողների կենտրոնական տան Մեծ դահլիճում (հասցեն՝ Բոլշայա Նիկիտինսկայա, 53)»,- ասել Է Զամսկայան դեկտեմբերի 4-ին:
Բիտովը մահացել Է դեկտեմբերի 3-ին հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո: Նա 81 տարեկան Էր: