3764 դիտում
17:55 03-12-2018
Ամանորին ընդառաջ պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացվեն հսկողական շրջայցեր
Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել է մասնագետ-տեսուչների աշխատանքային խմբեր, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 4-ից 27-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը:
Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները կաշխատեն նաև հանգստյան օրերին՝ ներկրման և արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով:
Խստացված վերահսկողության շրջանակներում կուսումնասիրվի տնտեսվարողների գործունեության ընթացքում սննդամթերքի անվտանգության պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Խախտումների հայտնաբերման դեպքում կտրվեն դրանք շտկելու ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ վտանգավոր սննդամթերքը շրջանառությունից կհանվի և կոչնչացվի:
Կստուգվի նաև սննդի շղթայի օպերատորների՝ համապատասխան ռեեստրում գրանցված լինելու պահանջի կատարումը: Կտրվեն ցուցումներ գրանցվելու համար անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ չգրանցվելու դեպքում նախատեսված վարչական պատասխանատվության մասին:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
15:59 28-12-2015
Ամանորին ընդառաջ պարենային աջակցություն է ցուցաբերվել մայրաքաղաքի սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիքի
1901 դիտում
17:36 25-08-2021
ՍԱՏՄ-ն շրջայցեր է կատարում Մալաթի-Սեբաստիայի, ինչպես նաև մարզային խոշոր խանութներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
973 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
925 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան