211652_close_icon

Ինչպես են մտահոգ «վախեցածները» հայտնվել ՀՀԿ ցուցակում, իսկ հետո լքել այն. «Ժամանակ»

views-count5151 դիտում article-date 09:01 30-11-2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչները ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ թեկնածուների մեծ մասը այդ ցուցակում է հայտնվել վախի ազդեցության տակ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ կուսակցության վերնախավը ստիպել է իրենց լինել ցուցակում, այլապես սպառնալով բացահայտել նրանց գործունեության ոչ ցանկալի դրվագներ: Իսկ դուրս եկողները այս ընթացքում հասկացել են, որ իրենք նույնիսկ 10 ձայն չեն ստանալու, և որոշել են խուսափել ավելորդ խայտառակությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր