7510 դիտում
10:35 01-12-2018
Ռուսները զարմացած են, թե ինչպես է արևմտամետ Դավիթ Շահնազարյանը հայտնվել ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռուսական կողմի համար տարօրինակ է եղել ՀՀԿ ցուցակի երրորդ համարում Դավիթ Շահնազարյանի ներկայությունը:
Ինչպես հայտնի է, Շահնազարյանն ընդգծված արևմտամետ է, մշտապես կտրուկ է խոսել ՌԴ հարաբերությունների մասին, ասել, որ ՌԴ-ն երբեք ՀՀ բարեկամ երկիր չի եղել, այլ ՀՀ ինքնիշխանության սպառնալիք է, և ոչ վաղ անցյալում էլ հայտարարել էր, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին անեքսիա է: Այս համատեքստում ռուսական կողմն իր զարմանքն է արտահայտել այդպիսի գործչի` ցուցակում գտնվելու առնչությամբ և, հատկապես, ակնհայտ ռուսամետ գործիչներ Արտաշես Գեղամյանի կամ Հայկ Բաբուխանյանի կողքին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3490 դիտում
10:07 14-11-2018
ՀՀԿ-ի առաջին եռյակում Տարոն Մարգարյանին փոխարինել է Դավիթ Շահնազարյանը. «Ժամանակ»
5121 դիտում
09:01 30-11-2018
Ինչպես են մտահոգ «վախեցածները» հայտնվել ՀՀԿ ցուցակում, իսկ հետո լքել այն. «Ժամանակ»
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»