1492 դիտում
16:55 29-11-2018
Ռուսաստանը ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի թվով առաջին տեղում Է եվրոպական երկրների շարքում
Ռուսաստանը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման նոր դեպքերի թվով 2017 թվականի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի երկրների շարքում, ինչի մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի տվյալները։
Տվյալները ԱՀԿ-նհրապարակել է նոյեմբերի 28-ին։
Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Եվրոպայի տարածաշրջանում արձանագրվել է վիրուսով վարակման 160 հազար նոր դեպք, որից 130 հազար դեպքերը բաժին են ընկնում Արևելյան Եվրոպային:
Ռուսաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-ով հիվանդանալու 104 հազար դեպք, 53 տոկոս կազմող դեպքերում հիվանդությունը հայտնաբերվել է վերջին փուլում: ՄԻԱՎ-ով հիվանդանալու դեպքերի թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Ուկրաինան (37 դեպք 100 հազար բնակչի հաշվով), երրորդը՝ Բելառուսը (26,1), դրանց հետևում է Մոլդովան (20,6 դեպք):
Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Բոսնիայում և Հերցեգովինայում, Սլովակիայում և Սլովենիայում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
21:20 12-11-2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
1201 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները
1114 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը