«Միսս Մոսկվա 2015»-ն իսլամ է ընդունել և ամուսնացել Մալայզիայի թագավորի հետ
2015 թվականին «Միսս Մոսկվա 2015» տիտղոսին արժանացած 25-ամյա Օքսանա Վոյեվոդինան իսլամ է ընդունել և ամուսնացել Մալայզիայի Մուհամադ Հինգերորդ թագավոր, Քելանթանի Սուլթանի հետ, հատնում է Gazta.ru-ն։
Նշվում է, որ հարսանյաց արարողությունը, որն անցել է առանց ալկոհոլի, տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Barvikha Concert Hall դահլիճում։
Համացանցում մի քանի լուսանկար է հրապարակվել հարսանիքից։ Վոյեվոդինան սպիտակ զգեստ է կրել, իկ փեսացուն՝ մալայզիական ավանդական հագուստ։
Մալայզիական Rakyatku News-ի տվյալներով՝ կես տարի առաջ Օքսանան իսլամ է ընդունել ու փոխել անունը։ Որոշ տվյալների համաձայն՝ ամուսնությունից հետո նա չի կարողանա թագավորական տիտղոս կրել։
Մալայզիայի թագավորն ամուսնացած է եղել թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ, սակայն 2008-ին ամուսնալուծվել է։