10341 դիտում
19:33 26-11-2018
Քիմ Քարդաշյանն ու Շերը Հայաստան գալու ցանկություն են հայտնել
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) միմյանց հետ Հայաստան գալու ցանկություն են հայտնել: «[url=https://armenpress.am/arm/news/955913.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին նրանք ասել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի (KUWTK) ժամանակ:
Քարդաշյանն իր ընկերուհիների հետ գնացել էր Լաս Վեգաս՝ Շերի համերգին: Ելույթից հետո երգչուհին միացել էր Քարդաշյանին և միմյանց տեսնելուց հետո նրանք գրկախառնվել են և Շերը սկսել է գովել Քիմին իր հագուստի համար:
Քիմը հագնվել էր Շերի կերպարներից մեկի նման և երգչուհին գնահատել է ռեալիթի շոուների աստղի աշխատանքները:
«Ես այս ամենը կարել եմ երեկ՝ երեք տարբեր բաճկոններ իրար հետ համադրելով: Իմ երազանքներից է տեսնել քո զգեստապահարանը»,- նշել է Քարդաշյանը:
Զգեստների թեմայից շեղվելով՝ նրանք անդրադարձել են հայերին և Քիմն ասել է, որ շատ բարձր է գնահատում լեգենդար երգչուհու արածները հայ համայնքի համար:
«Ես ցանկանում եմ հետ գնալ Հայաստան»,- ասել է Շերը, և Քիմը համաձայնել է նրան՝ ասելով, որ ինքն էլ է ցանկանում գալ Հայաստան և առաջին իսկ հնարավորության դեպքում կընկերակցի նրան:
«Մենք կարող ենք միասին գնալ այնտեղ: Ես շատ եմ ուզում գնալ Հայաստան, ինձ այժմ դա շատ անհրաժեշտ է»,- եզրափակել է Շերլին Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
2485 դիտում
11:29 08-04-2015
Քիմ Քարդաշյանն այսօր գալիս է Հայաստան. ֆոտոշարք
8767 դիտում
21:10 08-11-2018
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու
2008 դիտում
20:26 01-04-2014
Քիմ Քարդաշյանն ու սև մածունը. տեսանյութ
Այս բաժնից
652 դիտում
13:33 11-05-2024
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանը Էջմիածնի դպրոցում բասկետբոլ է խաղում
469 դիտում
13:08 11-05-2024
Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը
598 դիտում
12:46 11-05-2024
Բագրատ Սրբազանի շնորհիվ «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ