211652_close_icon
views-count1164 դիտում article-date 10:18 05-11-2018

310 դեպք, որից 177-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 310 դեպք, որից 177-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 81 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 104 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 8 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 11 դեպք, որի հետևանքով տուժել է 28 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0440613001541397911732994.jpg[/img]

Նմանատիպ նյութեր