211652_close_icon
views-count1890 դիտում article-date 16:40 23-11-2018

Սթիվեն Ջերարդ. Վստահ եմ, որ Կլոպը «Լիվերպուլին» չեմպիոնության կհասցնի

«Գլազգո Ռենյջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը անդրադարձել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքին: «Ես քամում էի ամեն ինչ, ինչպես՝ սպունգը: Հետևում էի նրան և սովորում: Դիտում եմ նրան հեռուստացույցով և տեսնում, թե ինչպես է նա հաղթահարում տարբեր իրավիճակներ: Ես շատ հեռու եմ Յուրգենից խարիզմայի և էներգետիկայի առումով: Սակայն նրանից սովորելը օգտակար է: Նա միշտ ինձ համար ժամանակ է գտնում, երբ նրան գրում կամ զանգահարում եմ: Կլոպի ուժեղ կողմը նրա կերպարանափոխությունն է: Խաղի ժամանակ նա շատ զգացմունքային է, սակայն երբ ամեն ինչ ավարտվում է, նա կարող է սանձել իր զգացմունքները, այդ իսկ պատճառով ճնշումների տակից հեշտությամբ է դուրս գալիս: Վստահ եմ, որ նա կօգնի «Լիվերպուլին» նվաճել պրեմիեր-լիգան: Ես գիտեմ, դա ինչքան բան է նշանակում երկրպագուների համար: Նրանք այնպես էին տառապում 2014-ին: Ես մինչև հիմա էլ «Լիվերպուլի» երկրպագու եմ, սակայն այժմ իմ սիրտը նաև «Ռեյնջերսի» հետ է:

Նմանատիպ նյութեր