3131 դիտում
09:01 23-11-2018
Առաջադրված ռեյտինգայինների թվով առաջատարները ԲՀԿ-ն և «Սասնա ծռերն» են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիվն ավելի շատ է, քան 2017թ.: Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ ընտրութուններում 8 քաղաքական ուժ էր, իսկ այս անգամ՝ 11-ը, ապա թվի ավելացումը հասկանալի է դառնում:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ ԿԸՀ հրապարակած ընտրացուցակներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի 11 ուժերի կողմից որպես վարկանիշային թեկնածուներ առաջադրվել է 1300 անձ: 2017 թվականի ընտրությունների ժամանակ 8 ուժի դեպքում այդ թիվը 1146-ն է:
Ընդ որում, ամենաշատ վարկանիշային ընտրակարգով թեկնածու առաջադրած ուժը ոչ թե «Իմ քայլը» դաշինքն է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ԲՀԿ-ն և «Սասնա Ծռեր»-ը: Մասնավորապես, իշխող ուժի դաշինքը ներկայացրել է 149 թեկնածու, ԲՀԿ-ն` 154, իսկ «Սասնա Ծռեր»-ը` 155:
ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուները 125-ն է, «Մենք» դաշինքինը` 123, ԼՀԿ-ինը` 142: Ամենաքիչ թեկնածուն ներկայացրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և բոլոր ընտրատարածքներում առաջադրել է 5-ական թեկնածու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4279 դիտում
11:21 22-03-2017
Վիճակն ավելի դաժան կարող է լինել, երբ ռեյտինգայինների մեծ մասը դուրս մնա խորհրդարանից. «Ժամանակ»
4313 դիտում
10:45 03-07-2018
Ռեյտինգայինների փողերի էֆեկտը. բիզնեսը սպասում է հիմնարար ազդակների․ «Ժամանակ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»