Գերմանիայի հետ խաղից հետո վան Դեյքը սփոփել է լացող մրցավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլանդիայի հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյքը Ազգերի լիգայի վերջին տուրում Գերմանիայի հետ խաղից (2:2) սփոփել է հանդիպման գլխավոր մրցավար, ռումինացի Օվիդիու Հացեգանին, որը սկսել է լաց լինել:
«Հացեգանի մայրը օրերս է մահացել, այդ պատճառով նա խաղից հետո չկարողացավ այլևս զսպել արցունքները: Ես ցանկացա աջակցել նրան: Ասացի, որ նա սպասարկեց հանդիպումը և նրան տոկունություն մաղթեցի: Մանրուք է, բայց հուսով եմ, որ գոնե մի փոքր կարողացա նրան օգնել», ասել է վան Դեյքը:
Նշենք, որ ոչ-ոքի խաղալով, Հոլանդիան կարողացավ խմբում գրավել 1-ին տեղը՝ շրջանցելով աշխարհի չեմպիոն Ֆրանսիային: Գերմանիան խմբում վերջին տեղը գրավեց: