211652_close_icon

Վան Դեյքը դարձավ պատմության ամենաթանկ պաշտպանը

views-count12882 դիտում article-date 22:21 27-12-2017
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրգիլ վան Դեյքի տեղափոխության մասին: Հոլանդիայի հավաքականի խաղացողը նոր ակումբին կմիանա հունվարի 1-ին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը: Վան Դեյքը «Լիվերպուլում» հանդես կգա 4-րդ համարի մարզաշապիկի ներքո: Ավելի վաղ նշվել էր, որ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 75 միլիոն ֆունտ: Այդպիսով, նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը:

Նմանատիպ նյութեր