ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ նոյեմբերի 19-ին, մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահի հետ Ստամբուլում մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին նվիրված տեսակոնֆերանսին:
Այցի շրջանակներում Պուտինը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մի շարք հարցեր: