Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում: Այս մասին հաղորդում է ռուսական «Пятый канал»-ը:
Նշվում է, որ Յանուկովիչին հիվանդանոց են տեղափոխել դեռ նոյեմբերի 16-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախկին ղեկավարին հիվանդանոց են հասցրել մերձմոսկովյան թենիսի ակումբներից մեկից՝ ծնկի վնասվածքով:
Յանուկովիչին համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո դուրս են գրել Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական կենտրոնից: