211652_close_icon
views-count2854 դիտում article-date 16:21 17-11-2018

ՔԿ-ն պետությանը պատճառված վնասից վերականգնել է 42 միլիոն դրամը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը: Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ 2018 թվականի ընթացքում հարուցվել է 125 քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է մեկ վարույթ: Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ, 312.1-րդ, ինչպես նաև 178-րդ, 179-րդ, և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում 2018թ. նոյեմբերի 13-ի դրությամբ քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմում է 555.165.544 դրամ, որից վերականգնվել է 42.000.000 դրամը: Պետությանը պատճառված վնասի վերականգնումն ապահովելու համար կալանքներ են դրվել գործով մեղադրյալների 18 բանկային հաշվի, 35 միավոր անշարժ գույքի և 6 միավոր ավտոմեքենայի վրա: Մեղադրանք է առաջադրվել Սոցիալական աջակցության տարածքային գործակալության 70, «Հայփոստ» ՓԲ ընկերության 21 և թիվ 1 «Ինտերնատ» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցի: 1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 4 Քրեական գործով որոշում է կայացվել՝ գործով վարույթը կարճելու մասին, որից 2-ը՝ ոչ արդարացնող հիմքերով՝ ՀՀ քրեական դատավարության 37-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքերով, իսկ 2-ը՝ արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով: Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 674.000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ կատարված չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները պարզելու և վերականգնման ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր