3283 դիտում
11:03 17-11-2018
Ազատ ընտրությունը իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն․ Կլեման Նյալեցոսի Վուլե․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երևանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն երեկ հայտարարել է, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետևում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Նա հույս է հայտնել, որ դա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաազատ ընտրությունը: Սա իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն: Նրա խոսքով, Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն «թավշյա հեղափոխությունն առաջ մղող հավասարության և ազատության ամրապնդմանը»: Հայաստանի ժողովուրդը վերաձևում է իր ապագան, ընդգծել է նա: «Շատ կարևոր է, որ իշխանությունները առավել ամրապնդեն օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառական հասարակության կառուցումը: Սա կնպաստի տնտեսական զարգացմանը, ինչի կարիքը երկիրն ունի»,- ասել է Կլեման Նյալեցոսի Վուլեն՝ ամփոփելով իր 10-օրյա այցը Հայաստան: Նա նկատել է, որ «անցումային շրջանից ի վեր Հայաստանում խաղաղ հավաքների սահմանափակում տեղի չի ունեցել»:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի խոսքով, դեռևս հարցականի տակ է դատական համակարգի թափանցիկությունը: «ՀՀ քաղաքացիների շրջանում մտահոգություններ են հնչում, որ մինչ օրս կոնկրետ արդյունքներ չկան մի քանի տարվա վաղեմության գործերի վերաբերյալ»,- նշել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6150 դիտում
10:42 10-07-2018
Նոր իշխանությունը կարևոր և ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաև սայթաքումներ․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1078 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»