Ջիբրալթար-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են
Ազգերի լիգայի շրջանակում նոյեմբերի 16-ին կայանալիք Ջիբրալթար-Հայաստան ընտրական հանդիպման բոլոր տոմսերը սպառված են:
Այս մասին հայտնում է Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիայի` Թվիթերի պաշտոնական էջը:
Հանդիպումը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Նշենք, որ Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտը 2 հազար հանդիսական է տեղավորում:
Տեսանյութում. Ջիբրալթարի մարզադաշտի հարևանությամբ օդանավակայանի առկայությունը