Կտեսնենք՝ որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն․ Ալեն Սիմոնյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երեկ արձագանքեց Արմեն Աշոտյանի ելույթին: Նա ՔՊ-ականներին ասել էր. «Եթե ձեր ցուցակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի կեպկեն, 3-րդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Պարոն Աշոտյան, ես, Արարատ Միրզոյանն այստեղ հայտնվել ենք ռեյտինգային համակարգով ձեր իշխանության կողմից կազմակերպված ընտրությունների ժամանակ, երբ չկային մեդիաները, երբ կային այն մտավախությունները, որի մասին խոսեցին իմ գործընկերները: Վստահեցնում եմ Ձեզ՝ մենք շատ շուտով կտեսնենք, թե դուք, որպես ընդդիմություն, որքան ձայն կհավաքեք նույն 4-րդ ընտրատարածքում: Ես նույնպես առաջադրվել եմ այդ ընտրատարածքում: Կտեսնենք, այն պարագայում, երբ ընտրողների վրա ճնշումներ չեն լինելու, որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]