ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններում 20-25 %-ից ավելի ձայներ կհավաքի, իսկ կուսակցության նախագահի փոփոխության հարց չի քննարկվում. Գ. Սահակյան. Tert.am
Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահ է, որ ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում 20-25 %-ից ավելի ձայներ կհավաքի: «Նայած՝ ինչպես կլինի այս իշխանությունը, համենայնդեպս, կարծում եմ, 20-25 տոկոսից ավելի ձայներ կհավաքենք: Ցանկացած քաղաքական ուժ, ինչպես և մենք մտածում ենք, որ որոշակի առավելություններ ունենանք առաջիկա ԱԺ ընտրություններում»,- նշեց պատգամավորը:
Ինչպես հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/06/12/Galust-Sahakyan/2711315]Tert.am[/url]-ը, Գ. Սահակյանը նաև հայտնեց, որ կուսակցության նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի փոփոխության հարցը չի քննարկվում:
[b]- Պարո՛ն Սահակյան, Ձեր գործընկեր Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն մեծ ներկայացվածություն կունենա Ազգային ժողովում: Դո՞ւք էլ եք նույն կարծիքին, եթե այո, ինչո՞ւ եք այդքան վստահ:
[/b]
- Բնականաբար, ցանկացած քաղաքական ուժ, ինչպես և մենք մտածում ենք, որ որոշակի առավելություններ ունենանք առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում: Կարող եմ նաև վստահություն հայտնել, բայց խնդիրը հետևյալն է. այնպիսի մոտեցումներ են ցույց տալիս այսօրվա վարչապետը և իշխանության ներկայացուցիչները, որ ես չեմ կարողանում դա հաստատ ասել, որովհետև ես ճանաչում եմ միայն Փաշինյանին, մնացած մարդկանց չեմ ճանաչում ու չգիտեմ՝ նրանք ինչպիսի ուժ կամ ինչպիսի եռանդ ունեն:
[b]- Ի՞նչ եք կարծում՝ որքան ձայն կկարողանաք հավաքել առաջիկա արտահերթ ընտրություններում:
[/b]
- Նայած՝ ինչպես կլինի այս իշխանությունը: Համենայնդեպս, կարծում եմ՝ 20-25 տոկոսից ավելի ձայներ կհավաքենք:
[b]- Ուժային կառույցների ղեկավարները, «Հանրապետական» պաշտոնյաները հերթով հրաժարական են տալիս, երեկ էլ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հրաժարական տվեց: Նախկին իշխանության ներկայացուցիչներից, եթե չեմ սխալվում, միայն դատախազ Արթուր Դավթյանն է մնացել իր պաշտոնում: Սա կարո՞ղ ենք հեղափոխության, այսպես ասած, երկրորդ փուլ, շարունակություն անվանել:
[/b]
- Ո՛չ: Ես կարծում եմ, որ դատախազին որևէ մեկը չի կարող ասել՝ մի աշխատի: Մնացած բոլոր կառույցներին իրավունք ունեն ասելու, որ մի աշխատեք, և պետք է այդ ճանապարհով էլ գնան: Այդ բոլոր ղեկավարները կարող են վարչապետի հանձնարարությամբ հրաժարական տալ, բայց դատախազին չեն կարող հեռացնել: Կարծում եմ՝ դատախազը մինչև վերջ պետք է աշխատի: Իհարկե, իշխանությունը փոխվել է, իշխանությունն իր մարդկանց է տեղավորում, բայց ես չեմ մտածում, որ հայրենիքի կառուցումը, նրա հետագա ծրագրերը կապված են հենց այսօրվա փոփոխությունների հետ: Գտնում եմ, որ նոր իշխանությունն ինչքան լավ գործեր անի, այնքան առաջիկայում դրական բաներ կունենանք:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/12/Galust-Sahakyan/2711315]կայքում[/url]։