Ավտովթարի արդյունքում զոհվել են «Մարիբորի» երկու ֆուտբոլիստ
Այսօր Սլովենիայում «Մարիբոր» ակումբի չորս ֆուտբոլիստ ավտովթարի են ենթարկվել:
Ֆուտբոլիստները մարզումից վերադառնալիս են եղել և մեքենայով բախվել են առևտրի կենտրոնի մոտ գտնվող լուսացույցի սյունին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ մեքենան երկու մասի է կիսվել:
Պատահարի արդյունքում զոհվել են թիմի 21-ամյա սերբ հարձակվող Զորան Բալյակն ու 20-ամյա պաշտպան Դամյան Մարյանովիչը: Եվս երկուսը վնասվածքներ են ստացել, նրանցից դարպասապահ Լյուբոմիր Մորավեցը ծայրահեղ ծանր վիճակում է: