4403 դիտում
22:48 13-11-2018
Տնտեսագիտական համալսարանում կայացել է «StartUp- Project» միջազգային երիտասարդական մրցույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) նոյեմբերի 13-ին կայացավ «StartUp- Project» միջազգային երիտասարդական մրցույթը՝ «Էրազմուս+» ծրագրի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» («HEIFYE») ծրագրի շրջանակներում:
Ծրագրի հիմքում ընկած է երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը Արևելյան գործընկերության երկրներում և այդ երկրների ու Եվրոպական միության միջև՝ կիրառելով Արևելյան գործընկերության երկրներում հաջողված բիզնես մոդելների մշակման փորձը:
«StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթի նպատակն է ձեռնարկատիրական նախաձեռնությունների և ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, բիզնես մոդելավորման հմտությունների ընդլայնումը և բիզնես պլանավորումը, ինչպես նաև բիզնես գաղափարների գնահատումը:
Մրցույթին ստացվել է 87 հայտ, մասնակցել են 1-5 հոգուց բաղկացած խմբեր, որոնք 15-35 տարեկան երիտասարդ գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ են, ունեն նորարարական բիզնես գաղափարներ և ցանկություն` իրականացնելու դրանք: Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված են Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության գործարար շրջանակների և բիզնես կազմավորումների ներկայացուցիչներ: Նախնական փուլով ընտրված 18 երիտասարդական թիմերը հանդես եկան իրենց բիզնես նախագծերի շնորհանդեսներով:
«Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ ընդգրկելով 2018 թվականի մարտից 2019 թվականի մարտ ժամանակահատվածը:
Ծրագրի համակարգողն է Սննդի տեխնոլոգիայի և առևտրի Խարկովի պետական համալսարանը (Ուկրաինա), գործընկերներն են՝ Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանը (Հայաստան), Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանը (Վրաստան), Մոլդովայի տեխնիկական համալսարանը (Մոլդովա), Մոլդովայի տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիան (Մոլդովա), Տնտեսագիտության և բիզնես վարչարարության Ռիգայի միջազգային դպրոցը (Լատվիա), Սպառողների կոոպերատիվի բելոռուսական տնտեսաարդյունաբերական համալսարանը (Բելոռուսիա):
«HEIFYE» ծրագրի ՀՊՏՀ համակարգողն է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Դիանա Գալոյանը:
[b]ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
21:10 30-07-2024
Fastex-ը՝ Seaside Startup Summit 2024-ի գլխավոր գործընկեր․ կայացել է AKNEYE տեղեկատվական հանդիպումը
Այս բաժնից
340 դիտում
18:29 13-12-2024
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավարների հետ
670 դիտում
18:17 13-12-2024
ՔԿ նախագահի մամուլի խոսնակը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
352 դիտում
18:06 13-12-2024
ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել