1942 դիտում
11:54 08-11-2018
Կառավարությունը հավանություն չտվեց վարչապետի օդանավից օգտվելու մասին Աշոտյանի նախաձեռնությանը
ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում եւ նախատեսել, որ վարչապետին տրամադրվող ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, ոչ թե վարչապետը:
Բացի այդ, առաջարկվում է, որ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող օդանավից ու ուղղաթիռի օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվում են օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի եւ պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին:
Նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության եւ լրատվամիջոցների հետաքրքրությունը եւ հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ»:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ ՀՀ կառավարությունը գտնում է, որ նման օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է եւ առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ, նկատի ունենալով այն, որ օրենքում ամրագրված են պաշտոնատար անձանց անվտանգության հետ կապված եւ օպերատիվ կարգավորում պահանջող դրույթներ եւ այդ պատճառով դրանք պետք է կարգավորվեն ՀՀ վարչապետի որոշմամբ: Հենց այդ տրամաբանությամբ է օրենքում ամրագրվել նշված մոտեցումը:
Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց. «Ուզում եմ իմ զարմանքը հայտնել. Նախագծի հեղինակը՝ Արմեն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումը եւ թափանցիկության աստիճանն ապահովելու համար եւ կարծես թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ: Հատկապես Արմեն Աշոտյանի դեպքում, որն աչքի է ընկել հատկապես պետական ու ազգային անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով»:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին հենց Արարատ Միրզոյանն էր մեծ պատվիրակությամբ, «առաջին բորտով» մեկնել Դուշանբե, ինչին անդրադարձել էր նաեւ մամուլը:
Նմանատիպ նյութեր
55697 դիտում
13:49 20-01-2022
Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելու նախագծին
4026 դիտում
13:07 08-11-2018
ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26. Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը
2772 դիտում
15:02 17-03-2022
Գործադիրը հավանություն չտվեց միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու մասին օրենքի նախագծին
Այս բաժնից
616 դիտում
22:07 06-05-2024
Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան
592 դիտում
21:47 06-05-2024
Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում են ունենալու․ Ռուսաստանի նախագահի օգնական
535 դիտում
21:09 06-05-2024
Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը