Լե Պենն առաջին անգամ գերազանցել է Մակրոնին
ֆրանսիացի ընտրողները Եվրախորհրդարանում ցանկանում են տեսնել ուլտրաաջերին։ Այս մասին վկայում է ֆրանսիական հասարակական կարծիքի ինստիտուտի (IFOP) վերջին հետազոտությունը: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2018/11/04/le-pen-depasse-macron]euronews[/url]-ը։
Ինչպես հայտնում է IFOP-ը, հարցվածների 21 տոկոսը պատրաստ է մայիսին քվեարկել Մարին Լե Պենի գլխավորած «Ազգային ճակատի» օգտին, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Առա՛ջ հանրապետություն» շարժման օգտին միայն 19 տոկոսն է պատրաստ է քվեարկել: Սոցիոլոգները առաջին անգամ նշում են, որ նախկին «Ազգային ճակատը» շրջանցեց Մակրոնի կենտրոնամետ շարժմանը:
Սոցիոլոգները նշում են, որ եթե Լե Պենի արդյունքին հավելաենք նաև 7 տոկոս ֆրանսիացիների ձայները, ովքեր պատրաստ են աջակցել ազգային ինքնիշխանության պաշտպան Նիկոլյա Դյուպոն-Էնյանին, ինչպես նաև ֆրեքզիթի կողմնակիցների՝ մասնավորապես` Լե Պենի նախկին աջակից Ֆլորիան Ֆիլիպպոյի «Պատրիոտ» շարժման և Ֆրանսուա Ասելինոյի գլխավորած «Ժողովրդական հանրապետական միության» 1 տոկոս ձայները, ապա ուլտրաաջերի արդյունքը կարող է հասնել 30 տոկոսի։