211652_close_icon
views-count5740 դիտում article-date 20:50 12-07-2016

Վերջին 11 տարվա ընթացքում Mercedes-ը առաջին անգամ գերազանցել է BMW-ին` մեքենաների վաճառքի թվով

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է BMW-ին` մեքենաների վաճառքի թվով: Այս մասին հայտնում է Bloomberg- ը: Ընկերության նպատակն է` մինչև 2020 թ. վերականգնել առաջատարի դերը լյուքս դասի ավտոմեքենաների ոլորտում, որը կորցրել էր 11 տարի առաջ: 2016թ.-ի առաջին կիսամյակում Mercedes ավտոմեքենաների վաճառքը աճել է 12 տոկոսով և կազմել ավելի քան 1 մլն ավտոմեքենա: Նույն ժամանակահատվածում BMW ավտոմեքենաների վաճառքը աճել է 5.8 տոկոսով և կազմել 986 հազար ավտոմեքենա: Մրցակիցների միջև տարբերութունը կազմել է 20 հազար մեքենա: Հիշեցնենք, որ 2005 թվականից ի վեր BMW-ն առաջատար է եղել լյուքս դասի մեքենաների ոլորտում: Նշենք նաև, որ Audi-ն նույնպես հայտարարել է առաջատար դիրքերը վերականգնելու մասին: Աղբյուրի փոխանցմամբ` այս տարվա կիսամյակում Audi ավտոմեքենաների վաճառքը աճել է 5,6 տոկոսով և կազմել 953 հազար մեքենա:

Նմանատիպ նյութեր