Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է. ԱՆ մամուլի քարտուղար
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրն ապատեղեկատվություն է: Այդ մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում Լուսինե Մարտիրոսյանը:
«Հարգելի գործընկերներ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է ու չի համապատասխանում իրականությանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվել, որոնց համաձայն՝ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: