211652_close_icon
views-count12699 դիտում article-date 13:03 10-02-2017

Ադրբեջանի կողմից ՊԲ-ին պատկանող տրանսպորտային միջոց ոչնչացնելու լուրն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի: Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա:

Նմանատիպ նյութեր