Սիրիայում ծրագրում են վերականգնել գնացքների երթեւեկությունը Դամասկոսի ու Հալեպի միջեւ
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է 2019 թվականին վերականգնել Դամասկոս-Հոմս եւ Հոմս-Հալեպ երկաթգիծը:
Այդ մասին Ria Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը:
Նա նշել է, որ Սիրիայում 2450-կիլոմետրանոց երկաթուղու պաստառից ավերված է 1800 կիլոմետրը:
«Մենք տրանսպորտի նախարարությունում պլանավորման շրջանակներում 2019 թվականին նախանշել ենք Հոմսից Դամասկոս երկաթգծի վերականգնումը, իսկ հաջորդ փուլում՝ Հոմսից Հալեպ»,-հայտարարել է Ալի Համուդը:
Իսկ վերականգնումից հետո կպահանջվի զգալի քանակությամբ շարժակազմեր ու լոկոմոտիվներ։