Իսրայելը լուսադեմին միաժամանակ հրթիռակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները
Իսրայելի պաշտպանության ուժերը հրթիռներով հարվածել են Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիներին և շարքից հանել դրանք։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով սիրիական բանակին։
«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 05:25-ին իսրայելական հակառակորդը միաժամանակ հրթիռներով ավիահարձակում է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք, և սիրիական օկուպացված Գոլանից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին։ Երկու օդանավակայանների թռիչքուղիների վնասը հանգեցրել է դրանց անգործունակությանը», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը վերոնշյալ օդանավակայաններից կանոնավոր չվերթները տեղափոխել է Լաթաքիայի օդանավակայան, հայտնում է գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։