211652_close_icon
views-count883 դիտում article-date 14:18 22-10-2023

Իսրայելի հարվածներից հետո Հալեպի և Դամասկոսի օդանավակայանների չվերթները տեղափոխվել են Լաթաքիայի օդանավակայան

Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան Իսրայելի ագրեսիայից հետո, որն ուղղված էր Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների դեմ, ինչի հետևանքով դրանք շարքից դուրս են եկել , Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններում բոլոր կանոնավոր չվերթները (ժամանում և մեկնում) կտեղափոխվեն Լաթաքիայի միջազգային օդանավակայան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով SANA-ն, իր Telegram-ալիքի հայտարարության մեջ նախարարությունը կոչ է արել ճանապարհորդներին համակարգել իրենց հարցերը ավիաընկերությունների հետ, քանի որ թռիչքների վերաբերյալ թարմացումները, ներառյալ՝ ժամանակացույցի փոփոխությունները, ժամանման կետերը և չեղարկումները, կհրապարակվեն հետագայում:

Ըստ աղբյուրի՝ Սիրիայի տրանսպորտի նախարարությունը սգում Է Դամասկոսի միջազգային օդանավակայանի օդերևութաբանության բաժնի քաղաքացիական ծառայող Օմար Աբու Իսայի մահը, ով դարձել է ագրեսիայի զոհը՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին: Նախարարությունը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել հարձակման հետևանքով մեկ տուժածին:

Նմանատիպ նյութեր