«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները թիմի ղեկավարության հետ վատթարացել են:
Մոուրինյոյի հարաբերությունները հատկապես լարվել են փոխնախագահ Էդ Վուդվորդի հետ, որը պատասխանատու է տրանսֆերային շուկայում աշխատանքի հետ:
Մոուրինյոն դժգոհ է, որ «Յունայթեդը» այս ամռանը ակտիվ չէ և ձեռք է բերել ընդամենը երեք խաղացողի՝ Ֆրեդին, Դիեգո Դալոտին և Լի Գրանտին:
Վուդվորդը չի ցանկանում խաղացողների վրա շատ գումար ծախսել, մինչդեռ պորտուգալացին գտնում է, որ կազմը համալրված չէ. նա տրանսֆերային նպատակների ցուցակը ներկայացրել էր մի քանի ամիս առաջ:
«Լիվերպուլի» հետ ընկերական խաղից (1:4) հետո Մոուրինյոն բացահայտ հայտարարեց, որ ամառային հավաքին ստիպված է աշխատել խաղացողների հետ, որոնց 30%-ը նոր մրցաշրջանում հազիվ լինեն թիմի հայտացուցակում: