13776 դիտում
16:57 02-01-2015
Երեւանում հունվարի 1-ին առաջինը ծնված փոքրիկին անվանել են Գայանե (ԼՐԱՑՎԱԾ)
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել Երեւանի բնակիչներ՝ ամուսիններ Սարգիս Հակոբյանի եւ Ռոզա Մարգարյանի առաջնեկը:
Հիվանդանոցից մեր հետ հեռախոսազրույցում հայտնեցին, որ երեխան ծնվել է առողջ եւ աղջիկ է: Ծնողները նրան անվանել են Գայանե: Ըստ մեր տեղեկությունների՝ Գայանեի լույս աշխարհ գալուց հետո նույնպես եղել են ծնունդներ, որոնց թիվը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից խոստացան կարճ ժամանակ անց հայտնել:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է բոլոր ընտանիքներին, որոնց կյանքում այսպիսի հրաշք է տեղի ունեցել:
18:21-Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին Երեւանում ծնվել է 77 երեխա՝ 38 աղջիկ, 39 տղա: