211652_close_icon
views-count47777 դիտում article-date 09:18 19-11-2018

ՀՀ ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածու է առաջադրվել Լոռու մարզում հեղինակություն ունեցող փոխմարզպետ Արամ Խաչատրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածու է առաջադրվել համաքաղաքացիների սերն ու հարգանքը վայելող, բարձր հեղինակություն ունեցող փոխմարզպետ Արամ Մայիսի Խաչատրյանը: 2008 թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցաբերել է անհանդուրժողականությունч իշխանությունների հանդեպч հրաժարվելով օգտագործել իր զենքը ժողովրդի դեմ, որից հետո նրա ծառայությունը ընթացել է լարված միջավայրում և արդյունքում հեռացվել է աշխատանքից: 2013-2016 թթ. ընտրվել է Վանաձորի ավագանու անդամ և եղել է միակ ընդդիմադիրը ավագանիների շարքում` պայքարելով և պաշտպանելով իր համաքաղաքացիների շահերը, հասել է մի շարք հաջողությունների, այդ թվում՝ 2013թ. քաղաքի փողոցների ասֆալտապատման հարցը, Տանձուտ և Փամբակ գետերի հունը մաքրելու հիմնախնդիրը և այլն: 2014թ, բոյկոտելով հերթական նիստը, կարողանում է խոչընդոտել Վանաձորում կարմիր գծերի առկայությանը: 2016թ. Քառօրյա պատերազմի ժամանակ Ա. Խաչատրյանը միացել է Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի կուսակցության ջոկատի կամավորական շարժմանը: 2018թ. Թավշյա հեղափոխության ժամանակ եղել է Վանաձորում շարժման մեկնարկը տվողը և ակտիվ մասնակիցներից մեկը` բազմաթիվ անքուն գիշերներ անցկացնելով իր ժողովրդի կողքին: Բազմաթիվ սոցհարցումները ցույց տվեցին, որ նրա ջանքերն ապարդյուն չեն անցել, և Ա. Խաչատրյանը շարունակում է ժողովրդականություն վայելել, և լոռեցիները պատրաստակամություն հայտնեցին տալու նրան իրենց վստահության քվեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր