211652_close_icon
views-count13147 դիտում article-date 16:53 25-10-2018

Դեմ գնալ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նշանակակում է պետական դավաճանություն գործել Հայաստանի հանդեպ. Մենուա Հարությունյան

Երբ ամերիկացի բեղավոր, բայց շատ կարևոր պապիկը Երևանում հայտարարում ա, որ ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է դա շատ վտանգավոր մեսիջ է մեզ համար... Վտանգավոր ա նաև այն միտքը, որ բեղավորը հայտարարում է, որ եթե իրենց կանխատեսումներն իրականանան, ասել է թե Նիկոլը հաղթի գալիք ընտրություններում և վերցնի իշխանությունը, ապա Նիկոլը կունենա հասարակական լայն աջակցություն և կկարողանա կարևոր հարցերի լուծում տալ: Սա նշանակում է, որ Նահանգները Նիկոլից ակնկալում են, որ Հայաստանը կսկսի զենք գնել նաև ԱՄՆ-ից, որ Հայաստանը Արցախի հարցում կգնա զիջումների և Ռուսաստանի հետ հարաբերություններում ևս օրակարգային փոփոխություններ ցուցաբերի` ի շահ Նահանգների... Փաստացի Նիկոլին և մեծ հաշվով բոլորիս ծանր որոշումներ և խնդիրներ են սպասում առջևում և այս ֆոնին շատ կարևոր է գալիք խորհրդարանում իրական ընդիմություն ունենալ, որպեսզի Նիկոլի իշխանությունն իրական հակակշիռ լինի, որը թույլ չի տա օրվա իշխանություններին Հայաստանի շահերը զոհաբերել Նահանգների շահերին... Տարիներ շարունակ Քոչարյանին և Սարգսյանին հաջողվել էր Հայաստանը հեռու պահել աշխարհաքաղաքական բևեռների միջև մրցկակցության թատերաբեմ լինելուց, բայց ցավոք հիմա Հայաստանը դառնում է հարթակ աշխարհաքաղաքական ուժերի համար և սա ամենավտանգավոր բանն է, որ կարող էր լինել մեր պետության կյանքում... Եվ հիշե՛ք դեմ գնալ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նշանակակում է պետական դավաճանություն գործել Հայաստանի հանդեպ... [url=https://web.facebook.com/menua1/posts/1868713766531023]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր