211652_close_icon

Հայաստանում փոքր բիզնեսները կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ անելու ավելի մեծ հնարավորություններ կստանան՝ 12.5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի շնորհիվ

views-count4154 դիտում article-date 20:15 24-10-2018
Հայաստանումփոքր բիզնեսները կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ անելու ավելի մեծ հնարավորություններ կստանան 12.5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի շնորհիվ, որը ՎԶԵԲ-ը տրամադրում է Ամերիաբանկին՝ հետագայում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) վարկավորելու նպատակով, ինչպես նաևկորպորատիվ կազմակերպություններին՝կանաչ ներդրումներ անելու նպատակով: Վարկը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից,որը 2010թ.-ի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով ստեղծված՝կլիմայի հարցերով խոշորագույն միջազգային հիմնադրամն է: ԿԿՀ-ն աջակցում է զարգացող երկրներում արտանետումների ցածր մակարդակ ապահովող և կայուն կլիմային նպաստող ծրագրերի իրականացմանը: Միջոցները տրամադրվում են Ամերիաբանկին ՎԶԵԲ-իԿանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ) ներքո: Սա մի շրջանակ է, որը կօգնի բիզնեսներին ներդրումներ անել կլիմայի ադապտացման և ազդեցության մեղմացման տեխնոլոգիաներում, որոնք նաև կօգնեն բարելավելնրանց արտադրողականությունը և նվազեցնել ծախսերը: Վերականգնվող էներգիայիոլորտում փոքր նախագծերով հետաքրքրվող ընկերությունները կարող են նաև օգտվել Կլիմայի ռազմավարականհիմնադրամի (ԿՌՀ) կողմից ֆինանսավորվող ներդրումային խթանման միջոցներից՝ «Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի» (ՎԷԸԾ) միջոցով: ԿՏՖԾ-ն ներառում է տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը համաֆինանսավորվում է Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարության և ԿԿՀ-ի կողմից, որն օգնում է ստեղծել ևստուգաճշտել կանաչ ներդրումների հնարավորությունները: Ամերիաբանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է և ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2010թ.-ից՝ տրամադրելով ֆինանսավորում ՓՄՁ-ներին, էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի (ԿԷԱԾ) ներքո, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին ՎԶԵԲ-ի՝ Կանայք բիզնեսում ծրագրիներքո և տեղացի ձեռներեցներին՝ՎԶԵԲ-իԱռևտրի խթանման ծրագրի ներքո: Ամերիաբանկը լավ դիրքեր ունի՝ աջակցելու ՓՄՁ-ներին, կորպորացիաներին, տեխնոլոգիաների մատակարարներին, արտադրողներին, վաճառողներին և տեղադրողներին, ովքեր կարող են օգուտներ քաղել կանաչ տեխնոլոգիաներից: ԿՏՖԾ-ն կնպաստի Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը՝ սատարելով կանաչ ֆինանսավորման ընդլայնումը ՎԶԵԲ-ի՝Անցում դեպի կանաչ տնտեսություն (ԱԿՏ) մոտեցմանըհամաձայն: Հնարավոր ներդրումները ներառում են տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են էներգիայի և ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանը, օրինակ՝ ջերմամեկուսացում, ֆոտովոլտային արևային վահանակներ, գեոթերմիկ պոմպեր, էներգաարդյունավետ կաթսաներ և ջուրը խնայող ոռոգման համակարգեր: Բիզնեսները կարող են պարզել, թե որոնք են Հայաստանում հասանելի տիպիկ կանաչ տեխնոլոգիաներըԿՏՖԾ-ի՝ Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով: Հայսատանում 1992թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 միլիարդ եվրո գումարի չափով ներդրումներ 168 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը մասնավոր ոլորտում է: 2006թ.-ից ի վեր, ՎԶԵԲ-ը տրամադրել է ավելի, քան 26 միլիարդ եվրո այն ծրագրերին, որոնք նպաստում են դեպի կանաչ տնտեսություն անցմանը իր գործունեության 38 տնտեսություններում:

Նմանատիպ նյութեր