211652_close_icon
views-count1117 դիտում article-date 13:30 27-01-2015

Գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր

Հայաստանում գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր: Գործընթացը սկսվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության գործընկերությամբ, ՄԱԶԾ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: Ներկայումս 10 փորձագետներից կազմված աշխատանքային խումբը մշակում է կանաչ անձնագրի նմուշը, որի մեջ կմտնեն ցուցանիշներ հիդրոլոգիական, էկոլոգիական, տեխնիկական, սոցիալական բնութագրերի վերաբերյալ: Կանաչ անձնագրի նմուշի հաստատումից հետո կանաչ անձնագրերը կլրացվեն ոչ միայն նախագծային եւ պաշտոնապես հաստատված ցուցանիշներով, այլեւ տեղերում անցկացված մոնիտորինգի արդյունքներով: Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի ոլորտը Հայաստանում մտահոգություն է առաջացնում բնապահպանական թողքի կարգավորման, կենսաբազմազանության եւ գետային ձկնաշխարհի պահպանման, շինարարության ընթացքում անտառների եւ լանդշաֆտների պահպանման, հատուկ պահպանվող տարածքների վրա ազդեցության, ժամանակակից տեխնոլոգիաների եւ որակյալ սարքավորումների կիրառման խնդիրների առումով:

Նմանատիպ նյութեր