ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա մեկնարկել են մասնագիտական հավաքներ
Պաշտպանության բանակի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 23-ից ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա մեկնարկել են ՊԲ միավորումների և զորամասերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայությունների պետերի մասնագիտական հավաքներ:
Հնգօրյա հավաքների նպատակն է խորացնել մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև ստուգել հավաքի մասնակիցների պատրաստության մակարդակը առաջադրված խնդիրների կատարման ժամանակ:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]