1586 դիտում
17:27 24-10-2018
Հոկտեմբերի 28-ին կանցկացվեն պատանիների և աղջիկների խճուղավազքի մրցումներ
2018 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում տեղադրված «Արարատ-73» հուշահամալիրի մոտից կմեկնարկեն պատանիների և աղջիկների խճուղավազքի մրցումները:
Մասնակիցները կմրցեն տարբեր տարիքային խմբերում՝ 2002 թ. ծնված տղաներն ուժերը կչափեն 2000 մ, իսկ 2003 թ. ծնված և փոքր տարիքի տղաները՝ 1000 մ մրցատարածություններում: 2002 թ. ծնված աղջիկները կմրցեն 1000 մ, իսկ 2003 թ. ծնված և փոքր տարիքի աղջիկները՝ 500 մ մրցատարածություններում:
Մրցումների կազմակերպման նախաձեռնությունը Գերմանիայի աթլետիկայի ֆեդերացիայում վերապատրաստված և օլիմպիական խաղերի մասնակից հեռացատկորդ Ամալյա Շարոյանինն է, որին աջակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան:
Խճուղավազքին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հոկտեմբերի 26-ը՝ ժամը 16.00-ը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք առողջության մասին:
Տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով, հավաստագրերով, դրամական պարգևներով և այլ մրցանակներով:
[b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
մամուլի քարտուղար[/b]
Նմանատիպ նյութեր
982 դիտում
17:53 02-10-2015
Երևանում Սթրիթբոլի ուսանողական մրցումներ կանցկացվեն
1579 դիտում
19:00 06-10-2014
Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնություն. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը
Այս բաժնից
382 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
385 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին