89164 դիտում
18:13 21-10-2018
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում 1717-րդ խաչի խաչքավոր զինվորներն խաչը փոխանցեցին Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորանում տեղադրվեց 1718-դ խաչը: Խաչի քավորն էր գործարար, բարերար Արտակ Թովմասյանը: 1717-րդ խաչի քավորն էր ապրիլյան քառօրյա պատերազմի զինվորները: Արտակ Թովմասյանն ընտրվեց Սուրբ խաչի քավոր, քանի որ նրա նվիրումը հայենիքին, հայրենիքի շենացմանն անքակտելի են:
Շնորհակալական խոսքում Ա. Թովմասյանը նշեց, որ յուրաքանչյուր կոչում ունի որոշակի պատասխանատվություն. խաչքավորները պարտավորվում են մի ամբողջ տարի լինել հոգևոր հովվի կողքին և կյանքի կոչել նրա կողմից նախաձեռնած յուրաքանչյուր եկեղեցաշեն ծրագիր։Խաչի քավոր լինելը հետաքրքիր պատասխանատվություն է։ Դա նույնն է, ինչ ծնող լինելը։ Երեխաներից ամեն մեկը մի կարիք ունի. խնամքի, հոգատարության, սիրո: Սուրբ Խաչի քավոր լինելն էլ այդպիսի մի բան է։ Բայց այս ամենի մեջ կարևոր է, որ մարդ հոգով անի ամեն ինչ․ քավոր լինի, թե ծնող, եկեղեցու համար անի, թե մերձավորի:
Մի բան կարող եմ ասել. Խաչը հոմանիշ է սիրո: Այն արտացոլում է Աստծու սերը մադկության հանդեպ: Մարդկության Փրկիչը Խաչին բևեռլելով մահացավ, մեր փոխարեն հանձն առավ մահը:
Խաչակնքվելիս աղոթում ենք Խաչյալ Փրկչին, որպեսզի մեզ պահի ու պահպանի ամեն մի չարից ու մեղքից: Խաչի զորությունն անբացատրելի է: Այն մարտիկների պսակն է և նահատակների հաղթանակը: Խաչը մարդկության իմացության և խաղաղության գավազանն է:
Աստծու օգնությամբ և ողորմությամբ մինչև վերջ պատվով և պատասխանատությամբ հանձն կառնեմ ստանձնածս Աստվածահաճո առաքինությունը:
Սուրբ Խաչի զորությամբ և ողորմությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 980+
980+
Նմանատիպ նյութեր
3148 դիտում
20:04 06-10-2016
Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղի կունենա Խաչադրման արարողություն
Այս բաժնից
16726 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ