3151 դիտում
20:04 06-10-2016
Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղի կունենա Խաչադրման արարողություն
Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ս/թ. հոկտեմբերի 9-ին, ժ.12:30-ին տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1716-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:
1713, 1714, 1715-րդ խաչերի խաչքավորներ ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը 1716-րդ խաչը կփոխանցեն 1716-րդ խաչի խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին: Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսվի 1716-րդ խաչի օծման արարողությունը: Այնուհետեւ օծված խաչը հոգևոր դասի ու ժողովրդի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով կբարձրացվի և խաչքավորի ձեռամբ կամրացվի Սուրբ Խաչին:
Հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից 1716-րդ խաչի օծման արարողությունից հետո կսկսվի համաժողովրդական տոնախմբություն, որին կմասնակցեն եւ իրենց կատարումներով ժողովրդին կոգեւորեն հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, գեղարվեստական խմբեր: Ելույթ կունենան նաեւ Ապարանի տարածաշրջանի երաժշտական և գեղարվեստական խմբերը: Հույսի Խորանի աշխարհիկ բեմում, Արագածի լանջին կթեւածեն հայկական երգն ու երաժշտությունը: Այնուհետեւ ժողովրդի մասնակցությամբ Միասնության շուրջպարը կօղակի Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը:
Տեղի կունենան նաեւ մատաղի օրհնության արարողություններ:
Համաժողովրդական տոնախմբությանը կմասնակցեն հյուրեր սփյուռքից, Արցախից, հանրապետության մարզերից, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական բարձրաստիճան այրեր եւ քաղաքացիներ:
Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանի հասցեն է` Արագածոտնի մարզ, Երեւան-Ապարան մայրուղու 33 կմ:
Ավտոշարասյունը շարժվելու է Երևան, Հասրաթյան 13 հասցեից (Շանթ պաղպաղակի գործարան):
Լրատվամիջոցներին կտրամադրվի առանձին տրանսպորտային միջոց:
[b]«Նիգ-Ապարան» հայրենակցական միություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար