Մեսին և Պիկեն ցանկանում են, որ Պոգբան տեղափոխվի «Բարսելոնա»
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
25-ամյա ֆուտբոլիստը ընկերություն է անում Ֆրանսիայի հավաքականում իր թիմակիցներ Ուսման Դեմբելեի և Սամյուել Ումտիտիի հետ, և Լիոնել Մեսին ու Ժերար Պիկեն էլ են գտնում, որ Պոգբան կուժեղացներ թիմը:
Պոգբային ձեռք բերելու հարցում շահագրգռված է նաև կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն:
Ավելի վաղ նշվում էր, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Ժոզե Մոուրինյոյի հետ վատթարացող հարաբերությունների պատճառով: