16747 դիտում
10:22 16-10-2018
Շանթ Հարությունյանը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվել. «Առաջին լրատվական»
«Համաներման դեպքում այն հավանաբար կտարածվի նաև Շանթ Հարությունյանի վրա, բայց մնում է պարզել՝ Շանթը կցանկանա համաներմամբ ազատ արձակվել, թե ոչ»,- [url=https://www.1in.am/2443642.html]«Առաջին լրատվական»[/url]-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ հարցով Շանթի հետ քննարկում դեռ չի ունեցել։
Փոխարենը Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն է խոսել հոր հետ և պարզել, որ հայրը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվելու տարբերակին։ Շահեն Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե իր հայրիկի համաձայնությունը հարցնեն, ապա ինքը չի համաձայնվելու և պնդելու է իր տարբերակը։ «Ես չգիտեմ՝ այդ ընթացակարգը ինչպես է լինում, բայց եթե իր համաձայնությունը հարցնեն, ապա հայրս համաձայն չէ։ Նա չի համաձայնվելու համաներմամբ ազատ արձակվել։ Հայրս քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի գործի վերաքննության և արդարացման ճանապարհով»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ազատության մեջ հայտնվելը նշանակում է, որ նա ընդունում է իր մեղքը և համաներմամբ է միայն ազատ արձակվում։
Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Նրա պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին:
Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք:
Աղբյուրը՝ [url=https://www.1in.am/2443642.html]1in.am[/url]
Նմանատիպ նյութեր
1851 դիտում
16:40 06-11-2018
Քաղաքագետ Արկադի Վարդանյանը համաներմամբ ազատ է արձակվել. Tert.am
5202 դիտում
17:34 06-11-2018
Ժամը 15:30-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 81 անձ
3599 դիտում
15:01 07-11-2018
Ժամը 13:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»