211652_close_icon
views-count3985 դիտում article-date 23:40 15-10-2018

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել է նաև «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին միացել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն։ Ծրագրին մասնակցում են նաև «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ն, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝ • անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, • բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն, • սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ, • թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն, • սպանդանոցային տնտեսություն, • ագրովերամշակող արդյունաբերություն, • ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն: Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր