211652_close_icon
views-count7541 դիտում article-date 18:36 13-10-2018

Դիեգո Մարադոնա. Ես Մեսիին հավաքական չէի հրավիրի, նա առաջատար չէ

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի դերին հավաքականում: «Մեսին հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա չի հասկանում, թե ինչ ասել է լինել առաջատար: Չի կարող առաջատար լինել մեկը, որը խաղից առաջ 20 անգամ վազում է զուգարան: Այլևս մի խոնարհվեք Մեսիի առջև: Մեսին «Բարսելոնայում» և Մեսին Արգենտինայի հավաքականում՝ երկու տարբեր բաներ են: Ես Մեսիին հավաքական չէի հրավիրի, սակայն երբեք մի ասա «երբեք»: Պետք է նվազեցնել նրա հանդեպ ճնշումը, որ նա լինի առաջատար, ինչպիսին մենք ցանկանում ենք նրան տեսնել, սակայն ինչպիսին նա երբեք չի լինի: Դուք ասում եք՝ Մեսի, որ նա առաջատար լինի, իսկ նա գերադասում է համակարգչային խաղեր խաղալ», ասել է Մարադոնան:

Նմանատիպ նյութեր