Դիեգո Մարադոնա. Հերիք է Մեսիին երես տալ, նրան չեն բռնաբարել
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան քննադատության է ենթարկել Լիոնել Մեսիին, որը Ամերիկայի Գավաթի եզրափակիչում Չիլիից կրած պարտությունից (0:0; 1:4 մետր. հարվ.) ցանկություն է հայտնել դադարեցնել մրցելույթները ազգային հավաքականում:
«Մեր մոտ է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, որը չորս գնդակ է խփում «Ռեալ Սոսյեդադին», իսկ հետո գալիս է հավաքական, որտեղ նրան չի կարել բան ասել:
Հերիք է Մեսիին երես տալ: Նրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես հավաքականի մյուս խաղացողներին: Այո, ամեն ինչ էլ պատահում է: Բայց նրան չեն սպանել, չեն բռնաբարել, չի կարելի այս ամենից ողբերգություն սարքել:
Ինչ որ ասում եմ, դա կառուցողական քննադատություն է: Մենք քննադատում ենք, որ նա ավելի ուժեղ դառնա», ասել է Մարադոնան: