34987 դիտում
10:37 12-10-2018
Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսին գերազանցում է կես միլիոն դրամը: Այստեղ բնակարանների մեկ քառակուսին, եթե հուլիսին վաճառվել է 538 հազար դրամով, ապա օգոստոսին այն կազմել է 541 հազար 800 դրամ: Դավթաշենում բնակարանի մեկ քմ-ն հուլիսին վաճառվել է 289 հազար 500 դրամով, իսկ օգոստոսին՝ 291 հազար դրամով:
Բնակարանները թանկացել են նաև Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում, Արաբկիրում, Շենգավիթում, Աջափնյակում: Բայց մասնագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան: Նրանց խոսքերով՝ Հայաստանում անշարժ գույք գնելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաև, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին ոչ միայն թանկացել են, այլև թանկանալու են:
Սա, թերևս, խոսում է Հայաստանում տնտեսական վիճակի աշխուժացման մասին, ի վերջո, անշարժ գույքի գներն ուղիղ կապ ունեն երկրի տնտեսության վիճակի հետ: Որքան վատ է այն, այնքան արագ է արժեզրկվում անշարժ գույքը, և հակառակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3440 դիտում
09:25 09-08-2022
Երևանում բնակարանների գները կրկին բարձրացել են և շարունակելու են բարձրանալ․ «Ժողովուրդ»
1281 դիտում
16:00 07-10-2015
Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ
1894 դիտում
10:21 09-10-2015
Նավթի գները շարունակում են բարձրանալ
Այս բաժնից
4858 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են