«Սևիլյան» դարձավ Պրիմերայի առաջատարը՝ հաղթելով 4-րդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սևիլյան» 2:1 հաշվով հաղթեց «Սելտային»:
Սա Պաբլո Մաչինայի թիմի համար Պրիմերայում չորրորդ անընդմեջ հաղթանակն էր՝ գնդակների ընդհանուր 14:4 հարաբերակցությամբ:
Այս հաղթանակից հետո «Սևիլյան» 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» և «Ատլետիկոն» 1 միավոր պակաս ունեն: